Երեւանում հուլիսի 6-9-ն անցկացվել են լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունները, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տղամարդկանց պայքարում չեմպիոն է դարձել Արման Միսկարյան - Ռազմիկ Հակոբյան զույգը (Հայաստանի Մ-18 հավաքական): Երկրորդ եւ երրորդ մրցանակակիներ դարձել են համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հավաքականը եւ Աջափնյակի թիմը:
Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան, Էդիտա Ղեւոնդյան): Երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊԼՀ-ի թիմը, երրորդը` «Նժդեհը»:
Հայաստանի առաջնությանը մասնակցել է տղամարդկանց 12 եւ կանանց 8 թիմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում