Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տուրի պարտիայում սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ եւ վաստակել է 1,5 միավոր։
Ընթացիկ միանձնյա առաջատարը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, որը տարել է երկու հաղթանակ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի հետ: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ:
Երկրորդ տուր
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1:0
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)՝ 1:0
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0
Սալեմ Սալեհ (ԱՄԷ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0:1
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0,5:0,5
Լի Չաո (Չինաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0,5:0,5
Հոու Իֆան (Չինաստան) - Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո.
1. Ռաջաբով՝ 2 միավոր:
2-6. Գրիշչուկ, Մամեդյարով, Արոնյան, Հարիկրիշնա, Ադամս՝ 1,5-ական:
7-12. Գիրի, Սվիդլեր, Նեպոմնյաշչի, Էլյանով, Գելֆանդ, Լի Չաո՝ 1-ական:
13-17. Ինարկիեւ, Յակովենկո, Ռապորտ, Հոու Իֆան, Ռյազանցեւ՝ 0,5-ական:
18. Սալեհ՝ 0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում