17:59  ,  21 հուլիսի, 2012

Վան Գալը հրավիրում է Պատրիկ Կլյույվերտին

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա Լուի վան Գալը ցանկանում է իր օգնականի պաշտոնում տեսնել 36-ամյա Պատրիկ Կլյույվերտին, որն այժմ «Տվենտեի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է։

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն սկսել է բանակցություններն «Այաքսի», «Բարսելոնայի» եւ «Միլանի» նախկին ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Da Telegraaf-ը։

Հիշեցնենք, որ 2008-2012 թվականներին հոլանդացիների գլխավոր մարզիչն էր Բերտ վան Մարվեյկը, որը հրաժարական տվեց Եվրո-2012-ում խայտառակ ելույթից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում