14:28  ,  29 հունիսի, 2017

Պաշտոնական. Ֆաբիո Բորինին տեղափոխվում է «Միլան» (ֆոտո)

Անգլիական «Սանդերլենդի» իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել իտալական ակումբում եւ շուտով կկնքի պայմանագիր: Բրիտանական մամուլի համաձայն՝ իտալացու տրանսֆերը կազմելու է 7 միլիոն եվրո:

Իտալիայում Ֆաբիո Բորինին խաղացել է «Պարմայում» ու «Ռոմայում»: «Սանդերլենդում» նա հանդես էր գալիս 2013-ից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում