22:55  ,  28 հունիսի, 2017

Ռոնալդո. Ռոնալդուն կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդոն մեկնաբանել է Արքայական ակումբից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերը:

«Ես գրեթե վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա «Ռեալում»: Մեկ մրցաշրջանում 50 գոլ խփող հարձակվողը չի կարող վերցնել եւ հրաժարվել այդ ամենից: Մեծագույն ֆուտբոլիստները միշտ ընդունում են որոշումներ: Չգիտեմ, թե այս իրավիճակում որն է Ռոնալդուի դժգոհության պատճառը: Սակայն չեմ կարծում, թե կա մի թիմ, որը կարող է ավելի լավ վերաբերվել նրան, քան «Ռեալը»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հուլիսին Ռոնալդուն ստիպված կլինի ներկայանալ Մադրիդի դատարան: Իսպանիայի դատախազությունը նրան մեղադրում է 14,7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում