21:56  ,  28 հունիսի, 2017

«Աթլետիկոյի» նախագահ. Չեմ կարծում, թե Իբրահիմովիչը միանա մեզ

Մադրիդի «Աթլետիկոն» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում բանակցություններ վարել տեղափոխությունների հարցով, ասել է ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն: ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի հետեւանքով իսպանական ակումբը զրկված է նոր խաղացողներ գրանցելու հնարավորությունից մինչեւ 2018թ. հունվար:

«Դիեգո Կոստայի եւ Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերները հիմա հնարավոր չեն: Շատ բան կարող է տեղի ունենալ մինչեւ հունվար: Մենք կարող ենք Զլատանի հետ խոսել հունվարին, բայց հիմա իմաստ չունի: Սակայն չեմ կարծում, որ նա ձմռանը միանա մեզ»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Ծնկահոդի վիրահատությունից հետո Իբրահիմովիչի վերադարձը խաղադաշտ սպասվում է ձմռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում