20:48  ,  28 հունիսի, 2017

Մարկո Վերատին մտադիր է բոյկոտել ՊՍԺ-ի մարզումները

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մտադիր է բոյկոտել ֆրանսիական թիմի առաջիկա մարզումները: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս ունի այդ միջոցով ստիպել ակումբի ղեկավարությանը չխոչընդոտել իր տեղափոխությունն այլ ակումբ, հաղորդում է Goal.com-ը: ՊՍԺ-ն արձակուրդից կվերադառնա հուլիսի 4-ին:

Վերատիի ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնան» ու «Բավարիան»։ Կատալոնական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 80-100 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն հայտարարել է, որ Վերատին չի հեռանա ակումբից մինչեւ պայմանագրի ավարտը:

24-ամյա խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել այնպիսի թիմում, որը կլինի Չեմպիոնների լիգայի հաղթողի իրական հավակնորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում