20:25  ,  28 հունիսի, 2017

Օբամեյանգը 30 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ է ստացել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը առաջարկ է ստացել չինական «Տյանցզին Սունցզյանից», որը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է գերմանական Bild-ը:

Գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար չինական ակումբը «Բորուսիային» կառաջարկի 80 միլիոն եվրո:

Գերմանիայի ավարտված առաջնությունում 31 գոլով լավագույն ռմբարկու դարձած Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում