18:50  ,  28 հունիսի, 2017

«Բարսելոնան» 19-ամյա ֆուտբոլիստի համար սահմանել է 75 միլիոն եվրո տրանսֆերային արժեք

«Բարսելոնայի» երկրորդ թիմի կիսապաշտպան Կարլոս Ալենյան երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հաղորդում է fcbarcelona.com-ը: Նոր պայմանագիրը երեք տարով է եւ կարող է երկարաձգվել եւս երկու տարով, եթե իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոնայի» գլխավոր թիմ:

Կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նրա տրանսֆերային արժեքը սահմանել է 75 միլիոն եվրո, եթե ամրապնդվի գլխավոր թիմում:

Անցած մրցաշրջանում Կարլոս Ալենյան նորամուտը նշել է «Բարսելոնայի» գլխավոր թիմում: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Ալենյան անցկացրել է 78 րոպե՝ գրավելով «Էրկուլեսի» դարպասը (1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում