14:30  ,  21 հուլիսի, 2012

«Բարսելոնան» 40 միլիոն եվրո չի վճարի Խավի Մարտիներսի համար

Կատալոնական «Բարսելոնան» 40 միլիոն եվրո չի վճարի Իսպանիայի ազգային հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» 23-ամյա կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերն իրականացնելու համար, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը չի պատրաստվում կատարել «Աթլետիկի» ղեկավարների պահանջները: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» նախատեսել է ծախսել 40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ից հետո «Բարսելոնան» 14 միլիոն եվրոյով ձեռք էր բերել Իսպանիայի հավաքականի եւ «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում