09:46  ,  28 հունիսի, 2017

Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել «Յուվենտուսի» երկրպագուներին

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել Թուրինի «Յուվենտուսին», որի կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան: Իտալական ակումբն ու ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսի» երկրպագուներին եւ թիմի խաղացողներին, որոնք ինձ ընդունեցին իսկական պրոֆեսիոնալներին վայել: Կարծում եմ՝ իմ հավատարմությունը հարգանքի նշան էր ակումբի եւ ֆանատների նկատմամբ:  Ներողություն եմ խնդրում, եթե երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե համարժեք չեմ իրավիճակին. պարզապես ես ունեմ ինքնաարտահայտման յուրօրինակ ձեւ:

Ես փողի համար չեմ խաղում ֆուտբոլ: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Փողը չի լինի ինձ համար ակումբը փոխելու խթան»,- գրել է Ալվեսը Ինստագրամում:

Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում