19:15  ,  26 հունիսի, 2017

Մադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր կառաջարկի Զլատան Իբրահիմովիչին

Մադրիդի «Աթլետիկոն» կփորձի ձմռանը պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, հաղորդում է Sport.es-ը: Անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերային կանոնադրությունը խախտած «Աթլետիկոն» երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ զրկված է նոր խաղացողների գրանցելու իրավունքից մինչեւ 2018թ. հունվար:

Անցած մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 35-ամյա ֆուտբոլիստը չէր ընդգրկվել Անգլիայի հաջորդ առաջնության համար թիմի հայտացուցակում: Իբրահիմովիչի պայմանագրում կար մեկ տարով երկարաձգելու կետ, որը չի կիրառվել: Ծնկահոդի վնասվածքից եւ վիրահատությունից հետո ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է: Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է ձմռանը:

Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Միլանը» եւ «Լոս Անջելես Գելաքսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում