13:10  ,  21 հուլիսի, 2012

«Կրասնոդարը» հարձակվող է փնտրում

Ռուսական «Կրասնոդարը» նոր հարձակվողի է փնտրում, հայտարարել է թիմի գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգը:

«Կրասնոդորի» ֆուտբոլիստների առջեւ դեռ կոնկրետ խնդիր չի դրվել 2012/2013թթ. մրցաշրջանում: Կփորձենք հանդես գալի ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում: Յուրաքանչյուր հանդիպում կարեւոր է մեզ համար: Հիմա թիմը նոր հարձակվողի է փնտրում: Մեր գործակալներն աշխատում են այդ ուղղությամբ,- Խաշիգի խոսքը փոխանցում է «Советский Спорт»-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Կրասնոդարը» խզել էր պայմանագիրը Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Օթար Մարցվալաձեի հետ:

Հուլիսի 23-ին՝ Ռուսաստանի առաջնության առաջին տուրում, «Կրասնոդարը» կհյուրընկալի Կազանի «Ռուբինին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում