16:40  ,  26 հունիսի, 2017

Իգոր Լեբեդենկոն տեղափոխվեց Մոսկվայի «Արարատ»

Ռուս կիսապաշտպան Իգոր Լեբեդենկոն միացել է Մոսկվայի «Արարատին»: 34-ամյա ֆուտբոլիստը կնքել է 2 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Նախկինում Իգոր Լեբեդենկոն հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդոյում, Մոսկվայի «Լոկոմոտիվում», «Սատուրնում», «Ռոստովում», «Ռուբինում», իսկ վերջին 5 տարիներին նա խաղում էր Գրոզնիի «Թերեկում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում