15:18  ,  26 հունիսի, 2017

Շվեդական ակումբի ֆուտբոլիստը վերադարձել է «Ալաշկերտ»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կարեն Մուրադյանը վերադարձել է «Ալաշկերտ» եւ 3 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոնի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Նախորդ 6 ամիսների ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:

«Ալաշկերտի» կազմում 50 հանդիպում անցկացրած Կարեն Մուրադյանը տեղափոխվել էր Շվեդիա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանում նա հանդես է եկել նաեւ Գյումրիի «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում