Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականները նվաճեցին Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում խաղալու իրավունք։
A խմբի երրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն պորտուգալացիները վստահ հաղթանակ տարան Օվկիանայի չեմպիոն Նոր Զելանդիայի թիմի նկատմամբ` 4:0։
Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի չեմպիոն Մեքսիկայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանի թիմի նկատմամբ։
Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականները վաստակեցին 7-ական միավոր, գոլերի տարբերությամբ առաջին տեղում են պորտուգալացիները։
Ռուսաստանը 3 միավորով մնաց երրորդ տեղում, Նոր Զելանդիան երեք պարտություն կրեց։
Կոնֆեդերացիաների Գավաթ
A խումբ, երրորդ տուր
Նոր Զելանդիա - Պորտուգալիա՝ 0։4
Կրիշտիանու Ռոնալդու, 33, 11մ, Բեռնարդու Սիլվա, 37, Անդրե Սիլվա, 80, Նանի, 90+1
Մեքսիկա - Ռուսաստան՝ 2։1
Նեստոր Արաուխո, 30 Իրվին Լոսանո, 52 - Ալեքսանդր Սամեդով, 25
Հեռացում՝ Յուրի Ժիրկով (Ռուսաստան), 68, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում