12:34  ,  24 հունիսի, 2017

Պոլ Պոգբան՝ սեփական բրենդի բարձով (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան Ինստագրամում լուսանկար է հրապարակել սեփական բրենդի սեւ բարձով, որը կոչել է Pogpillow: Հավանաբար, ֆուտբոլիստն առեւտրային հարթակներում կներկայացնի այդ ապրանքատեսակը, գրում է dailymail-ը:

Պոգբան Չինաստանից մեկնել է Կոլումբիա: Նա ճանապարհորդում է սեփական բրենդի, Adidas-ի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշաններով ինքնաթիռով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English