10:17  ,  24 հունիսի, 2017

ConfedCup. Մեկնարկում է երրորդ տուրը

Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում հունիսի 24-ին կմեկնարկի խմբային փուլի վերջին տուրը, որի հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին:

Երկու խմբերում էլ երկու տուրերի արդյունքում ժամանակից շուտ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած թիմ չկա: A խմբում Մեքսիկայի հավաքականը կմրցի ռուսների, Նոր Զելանդիան՝ Պորտուգալիայի հետ:

4-ական միավոր վաստակած Մեքսիկային եւ Պորտուգալիային հաջորդ փուլի ուղեգիր կապահովի նաեւ ոչ ոքի արդյունքը, իսկ ռուսներին անհրաժեշտ է միայն հաղթանակ:

Երրորդ տուր

Հունիսի 24

A խումբ

Մեքսիկա - Ռուսաստան՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Նոր Զելանդիա - Պորտուգալիա՝ 19:00

Հունիսի 25

B խումբ

Գերմանիա - Կամերուն՝ 19:00

Չիլի - Ավստրալիա՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում