Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը:
105 կգ քաշային կարգում նա հավաքել է 365 կգ: Պոկում վարժությունում բարձրացրել է 160, հրում վարժությունում՝ 205 կգ:
Չեմպիոնի կոչումը նվաճած իրանցի Ռեզա Բեիրալվանդից հայ ծանրորդը հետ է մնացել 4 կգ, երկրորդ տեղը գրաված վրացի Դաթո Խեցուրիանիից՝ 3 կգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում