11:46  ,  21 հուլիսի, 2012

Ռոնալդուն գիշերային ակումբ է բացել Պորտուգալիայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գիշերային ակումբ է բացել Պորտուգալիայի Ալգավրե հանգստավայրում: Seven անվանումը կրող գիշերային ակումբը տեղակայված է Tivoli հյուրանոցի նախկին տարածքում: Ակումբի բացման արարողության համար Ռոնալդուն ծախսել է մոտ մեկ միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:

Բացման արարողությանը պորտուգալացին հրավիրել է «Ռեալի» ֆուտբոլիտներին, որոնց համար վարձել է անձնական ինքնաթիռ: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Ռոնալդուի ընկերուհի Իրինա Շեյկը:

Ռոնալդուն ու Շեյկը չորս միլիոն եվրոյով առանձնատուն են գնել Պորտուգալիայի հյուսիսում: 800 քառակուսի մետր տարածք ունեցող առանձնատուն կարելի է հասնել միայն ուղղաթիռով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում