21:37  ,  21 հունիսի, 2017

ConfedCup. Ռոնալդուն՝ Ռուսաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

ոսկվայում տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրի Ռուսաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդի «Ռեալի» հարձակվողի միակ գոլի շնորհիվ առավելության են հասել պորտուգալացիները եւ 4 միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը:

Ռոնալդուն հանդիպմանը դուրս էր եկել Պոլինա անունով 10-ամյա աղջկա հետ, որին նվիրել է մարզահագուստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում