10:56  ,  21 հուլիսի, 2012

Իսինբաեւան ձախողվեց «Ադամանդե լիգայում»

Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաեւան անհաջող է հանդես եկել Մոնակոյում ընթացող «Ադամանդե լիգայի» 9-րդ փուլում:

Ձողացատկի մրցումներում ռուսաստանցին երեք փորձից չի կարողացել հաղթահարել 4.70 մետրի արգելքը:

Առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիայի ներկայացուցիչ Սիլկե Շպինգելբուրգը, ով գրանցել է 4.82 մ արդյունքը: Կուբացի Յարիսլեյ Սիլվիան երկրոդն էր՝ 4,62 մ, իսկ երրորդ տեղում հայտնված Հոլի Բլեսդեյլը (Մեծ Բրիտանիա) եւ Իրինա Պտաչնիկովան (Չեխիա) գրանցել են 4,62 մ արդյունք:

Աթլետիկա, «Ադամանդե լիգա», 9-րդ փուլ, Մոնակո
Ձողացատկ, կանայք

1. Սիլկե Շպինգելբուրգ (Գերմանիա) - 4,82 մետր

2. Յարիսլեյ Սիլվիա (Կուբա) - 4,62

3. Հոլի Բլեսդեյլ (Մեծ Բրիտանիա) եւ Իրինա Պտաչնիկովա (Չեխիա) - 4,62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում