10:08  ,  21 հունիսի, 2017

Վրացական «Տորպեդոն» վաճառվել է աճուրդում

Վրացական «Տորպեդո Քութաիս» ֆուտբոլային ակումբը վաճառվել է Վրաստանի ֆինանսների նախարարության ծառայությունների գործակալության էլեկտրոնային աճուրդում:

Ակումբի նոր սեփականատերը International Soccer House ընկերությունն է, որը վճարել է 125 հազար դոլար:

Աճուրդի պայմանների համաձայն, նոր սեփականատերը 2017 թվականին ակումբում պետք է կատարի 207 հազար դոլարի ներդրում, իսկ 2018-ին՝ 622 հազար դոլար:

«Տորպեդոն» հիմնադրվել է 1946 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում