10:58  ,  14 հունիսի, 2017

«Գոլդեն Սթեյտի» եւ Կեւին Դյուրանտի լավագույն դրվագները փլեյ-օֆֆում

Տեսանյութում ներկայացված են «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտի եւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նորընծա չեմպիոնի լավագույն դրվագներն այս մրցաշրջանի փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ եզրափակիչ շարքում «Գոլդեն Սթեյտը» 4:1 հաշվով հաղթել էր «Քլիվլենդին», որին նախորդ տարի պարտվել էր եզրափակիչում: Կեւին Դյուրանտն առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն՝ ճանաչվելով նաեւ եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Օքլենդի թիմը NBA-ի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 5-րդ անգամ՝ կրկնելով 1947, 1956, 1975 եւ 2015 թվականների հաջողությունը:

Կեւին Դյուրանտը «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին աստղ Շաքիլ Օ՛Նիլից հետո երկրորդ դարձավ բասկետբոլիստը, որը եզրափակիչ շարքում 30 եւ ավելի միավոր վաստակեց 5-րդ խաղում անընդմեջ:  

«Գոլդեն Սթեյտն» իր հերթին կրկնել էր «Լոս Անջելես Լեյքերսի» ռեկորդը: Նախկինում միայն լոսանջելեսցիներին էր հաջողվել (2000/01 մրցաշրջանում) չեմպիոնի տիտղոսը նվաճել՝ փլեյ-օֆֆում կրելով միայն մեկ պարտություն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում