17:46  ,  13 հունիսի, 2017

ՈւԵՖԱ-ն սահմանել է նոր մրցանակներ ակումբային մրցաշրջանի ֆուտբոլիստների համար

ՈւԵՖԱ-ն այսուհետեւ կանցկացնի Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահի, լավագույն պաշտպանի, լավագույն կիսապաշտպանի, լավագույն հարձակվողի եւ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխություն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Այն տեղի կունենա օգոստոսի 24-ին Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստը հատնի կդառնա օգոստոսի 25-ին կայանալիք այդ մրցաշարի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Այս մրցանակները կգումարվեն ավանդաբար շնորհվող Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Մրցանակների հավակնորդները հայտնի կդառնան օգոստոսի 4-ին: Քվեարկությանը մասնակցում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարերի մասնակից թիմերի մարզիչները եւ 55 մարզական լրագրողներ ՈւԵՖԱ-ի բոլոր անդամ երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English