Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը նվաճել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր: Բրիտանացի մարզիկը քառորդ եզրափակիչում 2:6, 6:1, 7:6 (7:0), 6:1 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Կեի Նիսիկորիին (8): Պայքարը տեւել է 2 ժամ 39 րոպե: 30-ամյա Մարեյը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի երրորդ ռակետ Սթեն Վավրինկայի հետ: Շվեյցարացի թենիսիստը 6:3, 6:3, 6:1 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին:
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն իսպանացի Ռաֆայել Նադալն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում