20:17  ,  30 մայիսի, 2017

Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Սպորտ, հայ օլիմպիական չեմպիոններ, Արթուր Ալեքսանյան» թեմային:

Նամականիշը մարել են Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am):

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում