12:33  ,  29 մայիսի, 2017

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է մեծահասակների միջազգային մրցաշարի` նվաճելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) եւ Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) գրավել են երրորդ տեղը։

Ազատ ոճի երիտասարդական հավաքականը մեկնել է Վլադիկավկազ, որտեղ հավաք կանցկացնի մինչեւ հունիսի 10-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում