12:22  ,  23 մայիսի, 2017

«Բարսելոնայի» նախկին նախագահը ձերբակալվել է Իսպանիայում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը մայիսի 23-ին ձերբակալվել է Իսպանիայում, գրում է AS-ը:

Ֆունկցիոները մեղադրվում է 35 միլիոն եվրո գումար լվանալու մեջ: Հետաքննիչները կասկածում են, որ Ռոսելը Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ 15 միլիոն եվրո է յուրացրել Բրազիլիայի հավաքականի խաղերի հեռարձակման ու իմիջային իրավունքների վաճառքից:

Հիշեցնենք, որ Սանդրո Ռոսելը կասկածվում է նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության գործարքում խարդախության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում