13:11  ,  22 մայիսի, 2017

Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել 4 րոպեում

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության վերջին՝ 26-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» մրցակցի դաշտում 2:6 հաշվով պարտվել է «Դիֆերդանժին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն աչքի է ընկել 82-րդ եւ 86-րդ րոպեներին: 29-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 19-ի:

«Վիկտորիա Ռոսպորտը» 28 միավորով գրավել է 9-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանն արդեն պայմանագիր է կնքել Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկոր» ակումբի հետ, որին միանալու է այս մրցաշրջանի վերջում: «Պրոգրես Նիդերկորը» գրավել է չորրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում