23:46  ,  21 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալը» 5 տարի անց դարձյալ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

Մադրիդի «Ռեալը» հինգ տարվա դադարից հետո դարձյալ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (33-րդ անագմ)՝ առաջնության վերջին տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնելով «Մալագային»: Աչքի ընկան պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեման:

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ թիմն առաջին անգամ դարձավ Պրիմերայի հաղթող: Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոնության էր հասել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Նախորդ երկու առաջնություններում Արքայական թիմը դարձել էր փոխչեմպիոն (ընդհանուր՝ 23 անգամ)

Այս առաջնությունում «Ռեալը» վաստակեց 93, «Բարսելոնան»՝ 90 միավոր եւ վայր դրեց չեմպիոնությունը: Կատալոնական ակումբը վերջին տուրում տանը կամային հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ՝ 4:2:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Մալագա» - «Ռեալ»՝ 0:2

Կրիշտիանու Ռոնալդու, 2, Քարիմ Բենզեմա, 55

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 4:2

Դավիդ Խունկա, ինքնագոլ, Լուիս Սուարես, 73, Լիոնել Մեսի, 75, 11մ, 90+2 – Տակասի Ինուի, 7, 61

Հեռացում՝ Անդեր Կապա («Էյբար») 74, երկրորդ դեղին քարտ

Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս