Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը սենսացիոն պարտություն է կրել թենիսի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում: Բրիտանացի թենիսիստի առաջին մրցակիցը եղել է իտալացի Ֆաբիո Ֆոնինին, որը 1 ժամ 33 րոպե տեւեած մրցախաղում առավելության է հասել 6:2, 6:4 հաշվով:
1/8 եզրափակիչում Ֆոնինիի մրցակիցը կլինի Վիկտոր Տորիցկի (Սերբիա) – Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը նախորդ շաբաթ անհաջող էր հանդես եկել նաեւ Մադրիդի «Մասթերսում», որի երրորդ շրջանում 3:6, 3:6 հաշվով պարտվել է խորվաթ Բորնա Չորիչին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում