00:05  ,  1 մայիսի, 2017

«Հոֆենհայմը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գերմանական «Հոֆենհայմը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Բունդեսլիգայի 31-րդ տուրում Զինսհայմը ներկայացնող թիմը նվազագույն հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ, շրջանցելով Դորտմունդի «Բորուսիային», 58 միավորով բարձրացել երրորդ տեղ: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Հոֆենհայմը» 12 միավոր առաջ է անցել 5-րդ տեղում գտնվող «Հերտայից»: Բունդեսլիգայից Չեմպիոնների լիգայի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված թիմերը: Չորրորդ տեղի թիմը պայքարը սկսում է որակավորման փուլից:

Հատկանշական է, որ «Հոֆենհայմը» գլխավորում է Գերմանիայի առաջնության ամենաերիտասարդ մասնագետը՝ 29-ամյա Յուլիան Նագելսմանը:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Այնտրախտ»՝ 1:0

Բենժամին Հուբներ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով