22:35  ,  30 ապրիլի, 2017

Նադալը 10-րդ անգամ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում

Թենիսի Բարսելոնայի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Ռաֆայել Նադալը: Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 31 րոպե:

30-ամյա Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում եւ նվաճեց կարիերայի 71-րդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում