14:16  ,  29 ապրիլի, 2017

Մարուան Ֆելաինին որակազրկվեց 3 խաղով

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որակազրկվել է երեք խաղով եւ գրավոր զգուշացում ստացել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից, բայց չի պատժվի կարմիր քարտ ստանալուց հետո խաղադաշտից ոչ անմիջապես հեռանալու համար, հաղորդում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում (0:0) Ֆելաինին հեռացվել էր արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար:

29-ամյա ֆուտբոլիստն այդ դրվագում վիճարկել էր կարմիր քարտը՝ հրաժարվելով մի քանի րոպե հեռանալ խաղադաշտից:

Ֆելաինին բաց կթողնի «Սուոնսիի», «Արսենալի» եւ «Տոտենհեմի» դեմ հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում