16:48  ,  28 ապրիլի, 2017

NBA-ի ակումբի սեփականատերը 100 հազար դոլար կվճարի մրցավարի վրա բղավելու համար

«Հյուսթոնի» սեփականատեր Լեսլի Ալեքսանդրը տուգանվել է «Օկլահոմայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 5-րդ խաղում մրցավարի նկատմամբ ագրեսիվ վարք դրսեւորելու համար: Մրցավար Բիլի Քենեդիի վրա բղավելու համար Լեսլի Ալեքսանդրը տուգանվել է 100 հազար դոլար, հայտնում է NBA-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Հյուսթոնն» այդ շարքում հաղթել էր 4:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Սան Անտոնիոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում