16:40  ,  25 ապրիլի, 2017

Բեյլը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով չի խաղա 3 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին ու պատասխան խաղերը, գրում է Marca-ն։

Բեյլը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում, որում փոխարինվել էր առաջին խաղակեսում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ուելսցի կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի, դարձել է 7 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում