Ճապոնիայում 12-ամյա աղջիկը խառը մենամարտի (MMA) կանոններով մենամարտ կանցկացնի 24-ամյա մրցակցի հետ:
МоМо անունով 12-ամյա մարզուհին նորամուտը կնշի MMA-ում: Մենամարտը կանցկացվի սիրողական մակարդակում: 2 մարզուհիները հանդես կգան պաշտպանիչ գլխարկով, իսկ գլխին հարվածներն արգելված կլինեն:
24-ամյա Մոմոկո Յամասակիի համար էլ դա կլինի 5-րդ մենամարտը MMA-ի կանոններով: Մինչեւ այս նա տարել է 2 հաղթանակ եւ կրել 2 պարտություն, գրում է Bloody Elbow-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում