11:04  ,  21 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյան vs «Անդերլեխտ» (ֆոտոշարք)

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները բելգիական «Անդերլեխտի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում, որում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 120 րոպե եւ 5-րդ գոլն էր խփել Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով