01:24  ,  8 մարտի, 2012

Անգլիայի գավաթ. «Տոտենհեմը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Երկրորդ լիգայում հանդես եկող «Ստիվենեյջի» նկատմամբ:

«Տոտենհեմի» կազմում երկու գնդակ խփեց Անգլիայի հավաքականի հարձակվող Ջերմեյն Դեֆոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էմանուել Ադեբայորը:

Քառորդ եզրափակիչում Հարի Ռեդնապի թիմի մրցակիցը կլինի «Բոլթոնը»:

Անգլիայի գավաթ. 1/8 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Ստիվենեյջ»՝ 3:1

Դեֆո, 26, 75, Ադեբայոր, 55 (11մ.) – Բուրոմ, 4 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով