13:33  ,  13 ապրիլի, 2017

ՈւԵՖԱ-ի նախագահի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ տեսանյութով

ՀՖՖ-ն ներկայացրել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելության տեսանյութը:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՈւԵՖԱ-ի նախագահին ընդունել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Չեֆերինն ապրիլի 12-ին մեկօրյա այցով ժամանել էր Հայաստան, որտեղ մասնակցեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը, իսկ հետո նաեւ եղավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում