18:18  ,  30 մարտի, 2017

Մյունխենի «Բավարիան» իր ֆուտբոլային դպրոցն է բացել Չինաստանում

Մյունխենի «Բավարիայի» եւ Չինաստանի Շենչժեն քաղաքի ներկայացուցիչները մարտի 30-ին բացել են գերմանական ակումբի ֆուտբոլային դպրոցը Չինաստանում:

Համագործակցությունը ներառում է փորձի փոխանակում, «Բավարիայի» երիտասարդ մարզիչների մշտական ներկայությունը Չինաստանում, չինացի մարզիչների եւ խաղացողների ուսման եւ խաղի վերահսկողություն:

«Մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին Չինաստանում ամրապնդել «Բավարիայի» դիրքերը: Դպրոցի բացումը Չինաստանում մեր միջազգային ռազմավարության հստակ ազդակն է»,- «Բավարիայի» միջազգայնացման եւ ռազմավարության հարցերով տնօրեն Ջորգ Վակերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում