18:18  ,  26 մարտի, 2017

Եվրոպական թիմերի լավագույն ռմբարկուներ. Ռոնալդուն բարձրացավ 4-րդ տեղ

Աշխարհի առաջնության ընտրական խաղում (3:0) Հունգարիայի հավաքականի երկու գոլ խփելու շնորհիվ Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 70 գոլով բարձրացավ չորրորդ տեղ: Ընթացիկ ընտրական փուլում Ռոնալդուն խփել է արդեն 9 գոլ:

1. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա - Իսպանիա)՝ 84 գոլ (89 խաղում)
2. Շանդոր Կոչիշ (Հունգարիա)՝ 75 (68)
3. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա)՝ 71 (137)
4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)՝ 70 (137)
5. Գերդ Մյուլեր (Գերմանիա)՝ 68 (62)
6. Ռոբի Քին (Իռլանդիա)՝ 68 (146)
7. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)՝ 62 (116)
8. Իմրե Շլոսեր (Հունգարիա)՝ 59 (68)
9. Դավիդ Վիլյա (Իսպանիա)՝ 59 (97)
10. Յան Կոլեր (Չեխիա)՝ 55 (91)
11. Յոահիմ Շտրայխ (Արեւելյան Գերմանիա)՝ 55 (102)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում