17:15  ,  26 մարտի, 2017

Փոլ Սքոուլզ. Չեմ ցանկանում, որ Ուեյն Ռունին հեռանա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հույս ունի, որ հարձակվող Ուեյն Ռունին ամռանը չի հեռանա անգլիական ակումբից:

«Ես չեմ ցանկանում, որ Ռունին տեղափոխվի այլ անգլիական ակումբ: Հույս ունեմ, որ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ: Եթե նա դա անի, ապա կվերադառնա նաեւ Անգլիայի հավաքական: Ռունին ունի մեծ փորձ եւ կարող է այն փոխանցել երիտասարդ խաղացողներին»,- Փոլ Սքոուլզի խոսքը մեջբերում է BBC-ն:

31-ամյա Ռունին մարտին հրավեր չի ստացել Անգլիայի հավաքականից: Շատ են խոսակցությունները, որ ամռանը անգլիացի ֆուտբոլիստը կվերադառնա «Էվերտոն»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռունին 994 րոպեում խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում