16:38  ,  26 մարտի, 2017

Դիեգո Կոստա. Կիլիան Մբապեն ֆենոմեն է

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հիացական է արտահայտվել «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մասին:

«Մբապեն ֆենոմեն է: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա ունի մեծագույն խաղացող դառնալու բոլոր որակները»,- Դիեգո Կոստայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մբապեն ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում խփել է 19 գոլ եւ առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում