20:42  ,  20 մարտի, 2017

Ռոջեր Ֆեդերերը բարելավեց Անդրե Աղասու ռեկորդը

Թենիսի ATP «Մասթերս» շարքի Ինդիան Ուելսի BNP Paribas մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը բարելավել է ամերիկահայ Անդրե Աղասու նվաճումը՝ 14 տարի այդ շարքում առաջին եւ վերջին տիտղոսների միջեւ: Ռոջեր Ֆեդերերն առաջին հաղթանակը «Մասթերս» շարքում տարել է 15 տարի առաջ՝ 2002թ. Համբուրգի մրցաշարում:

Հիշեցնենք, որ Ֆեդերերն ունի «Մասթերսի» 25 տիտղոս: Այդ ցուցանիշով նա զիջում է իսպանացի Ռաֆայել Նադալին (28 տիտղոս) եւ սերբ Նովակ Ջոկովիչին (30):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում