16:15  ,  18 մարտի, 2017

«Գանձասար-Կապանը» Գյումրիում հաղթեց «Շիրակին», «Ալաշկերտը» մնաց առաջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին» եւ չօգտնվեց առաջատար «Ալաշկերտին» շրջանցելու հնարավորությունից:

Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Վարդան Բակալյանի ու Հայկ Իշխանյանի՝ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում խփած գոլերին գյումրեցիները պատասխանել են ավելացված ժամանակում:

Խաղի գլխավոր մրցավար Սուրեն Բալյանն առատ ձյան պատճառով 15 րոպեով դադարեցրել է հանդիպումը:

Այս հաղթանակից հետո երրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը» վաստակեց 36 միավորով եւ արդեն մեկ միավոր է հետ «Շիրակից»: Առաջին տեղ բարձրացած «Ալաշկերտը» նախօրեին 3։0 հաշվով ուժեղ էր գտնվել հետնապահ «Արարատից» եւ ունի 39 միավոր:

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

Մարտի 18

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1:2

Մուսա Բակայոկո, 90+2 - Վարդան Բակալյան, 72, Հայկ Իշխանյան, 85

Մարտի 19

«Բանանց» - «Փյունիկ»՝ 14։00

Մարտի 17

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0։3

Միհրան Մանասյան, 73, 77, Զավեն Բադոյան, 83

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում