Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը սրտի վիրահատության է ենթարկվել Կիեւում: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին:
Կիեւում մարտի 3-4-ն անցկացված միջազգային մրցաշարի ժամանակ օլիմպիական չեմպիոնը սրտի խնդիրների հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Նրան ստենդավորել են: Ջուլֆալակյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել թիմի հետ վերադառնալ Հայաստան: Հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել մարտի 7-ին:
Հիշեցնենք, որ Կիեւի մրցաշարում հայ ըմբիշները նվաճել էին մեկ ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում