13:49  ,  6 մարտի, 2017

Անգլիայում այրել են Ֆլոյդ Մեյվեզերի մեքենան (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) մեքենան այրել են Մեծ Բրիտանիայում շրջագայության ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Բիրմինգհեմում, որտեղ Մեյվեզերը որոշել է հանդիպել երկրպագուների հետ:

Կարիերան ավարտելուց հետո ամերիկացի բռնցքամարտիկը հաճախ է շրջագայում, որպեսզի հանդիպի իր ֆանատներին:

Հիշեցնենք, որ վերջերս Լաս Վեգասում թալանել էին Ֆլոյդի տունը՝ գողանալով մոտ 150 հազար դոլարի թանկարժեք իրեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում