17:12  ,  27 փետրվարի, 2017

«Քրիսթալ Փելասի» ֆանատները սխալմամբ ներկել են սիրելի թիմի ավտոբուսը (ֆոտո)

Լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» ֆանատները «Միդլսբրոյի» դեմ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղից հետո որոշել են ներկել մրցակցի ավտոբուսը:

Լոնդոնյան ակումբի երկրպագուները «Միդլսբրոյի» ֆուտբոլիստներին ստադիոն բերած ավտոբուսի վրա կատարել են «Քրիսթալ Փելաս» գրառումը: Ավելի ուշ պարզվել է, որ «Միդլսբրոն» այդ ավտոբուսը վարձակալել էր հենց «Քրիսթալ Փելասից», գրում է The Telegraph-ը:

Լոնդոնում կայացած խաղում «Քրիսթալ Փելասը» տնային հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս